Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ գազի սակագնի 30 տոկոսը կսուբսիդավորվի գրանտային միջոցների փոխհատուցմամբ

Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ գազի սակագնի 30 տոկոսը կսուբսիդավորվի   
գրանտային միջոցների փոխհատուցմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան բերվող գազի սակագինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավոր տարբերակները դեռևս քննարկման փուլում են և բանակցությունները չեն ավարտվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` շեշտելով, որ գազի նոր սակագինը ուժի մեջ կմտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատումից հետո միայն։ «Իրավիճակում դեռեւս նորություն չկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը։ Նա տեղյակ չէ, թե ինչ են լրատվամիջոցներն ի նկատի ունեցել հունիսի 4-ին գրելով, թե «Գազպրոմ»-ը հայատարել է որոշակի արդյուքների եւ եվրոպական կարեւոր գնորդների համար սակագինն իջեցնելու մասին։ 

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է պատրաստվում ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը, Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ ռուսական կողմի հետ այդ հարցով եւս բանակցությունները շարունակվում են, քննարկվում է «որպեսզի իրենք դա գրանտային միջոցներով փոխհատուցեն»։ 

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով գազի սակագինը 132 հազար դրամից բարձրացնել 221 հազար դրամի: Կառավարությունը հայտարարել է, որ 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը` միաժամանակ պահպանելով անապահով ընտանիքների կողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, որ սպառողների համար գազի սակագինը կարող է սահմանվել 156 դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am