Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գերմանաբնակ թուրքը Երզնկայում իրեն պատկանող հողը ցանկանում է վերադարձնել հայերին

Գերմանաբնակ թուրքը Երզնկայում իրեն պատկանող հողը ցանկանում է 
վերադարձնել հայերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանաբնակ Թուրք Քերեմ Օքթայը նամակ է հղել թուրքական aykiridogrular.com կայքին` հայտնելով Թուրքիայում իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը հայերին վերադարձնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օքթայն իր նամակում պատմել է, որ ծագումով Էրզինջանի (Երզնկա) Մերմերլի գյուղից է և արդեն երկար ժամանակ է` տեղեկություններ է փնտրում իր գյուղի մասին:

«Հստակ տեղեկություններ կան, որ մեր գյուղը հայկական գյուղ է: Չգիտեմ, թե ինչեր են եկել այդտեղ ապրողների գլխին, չգիտեմ նաև քանի մարդ է այդտեղ ապրել: Երբ երեխա էի, լսել էի, որ գյուղում երկու հայ կին կար: Տևական ժամանակ է` տեղեկություն եմ հավաքում, սակայն հստակ որևէ բան չկարողացա գտնել: Չգիտեմ նաև, թե ովքեր են այդ երկու կանայք և ինչու էին այս գյուղում»,- նամակում պատմում է գերմանաբնակ թուրքը:

Նա հիշատակում է իրենց շրջանում 20 հազարի հասնող հայկական զանգվածին քրդերի կողմից կոտորելու մասին և նշում, որ դատապարտում է կատարվածը: «Մեր գյուղի շատ վայրերում հայերին պատկանող «մնացորդներ» կան: Մեր դաշտում դեռ կանգուն է մնացել 3-4 մետր բարձրությամբ երկու պատ: Երբ երեխա էինք, մագլցում էինք, իսկ մայրս մշտապես բարկանում էր` ասելով. «Մի բարձրացեք, փուլ կգա, դրանք հայերինն են»»: Եվ մայրս միշտ ասում էր, որ դաշտում գտած քարերը այդ պատի մոտ հավաքենք»,- պատմում է Օքթայը: Նա նշում է, որ ցանկանում է գյուղում իրենց ունեցվածքի իր մասնաբաժինը վերադարձնել օրինական տերերին: «Չգիտեմ, թե դա ինչպես է արվում: Եվրոպայում բնակվելու պատճառով չգիտեմ նաև, թե ինչպես են ընթանում իրավական գործընթացները: Այս ապացույցները վկայում են, որ մեր ապրած տարածքը պատկանում է հայերին»,- նամակում գրել է Գերմանիայում բնակվող Քերեմ Օքթայը:

Նա խնդրել է իրենց գյուղում հայերի սպանդի վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում ուղարկել իրեն: 

Երզնկան քաղաք է Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Երզնկայի գավառի (այժմ՝ նահանգ, վիլայեթ ժամանակակից Թուրքիայի տարածքում) կենտրոնը: 2000 թ. տվյալներով բնակչության թիվը 107,175 մարդ է (թուրքեր և քրդեր):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am