Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ ընթանում են ամենաբարձր մակարդակով. Տիգրան Սարգսյան

Գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ 
ընթանում են ամենաբարձր մակարդակով. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քաղաքական ամենաբարձր մակարդակով շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ` գազի սակագնի հարցի լուծման ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ մարտի 20-ի նիստի ժամանակ` պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի այն հարցին, թե ինչու Հայաստանը գազ չի ներմուծում Իրանից: «Բանակցությունների նպատակն է գտել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան մեզ նվազեցնել կամ սուբսիդավորել գազի գինը: Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել և էժան գազ մատակարարել: Ոչ մի երկրի համար այս խնդրի լուծումը հեշտ չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը` հավելելով, որ այս խնդրի լուծումն իր մեջ պարունակում է բազմաթիվ գործողություններ:

Նա նաև շեշտեց, որ կառավարությունը ներկայում օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազը լինի հնարավորինս ցածր գնով: «Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք հնարավորին ամեն ինչ: Մենք ամրապնդում ենք մեր հարաբերույթունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ և մեր ռամզավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ»,-նշեց վարչապետը` հավելելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն ԱԺ-ի մայիսի 23-ի քննարկման ժամանակ: «Մենք մտադիր ենք գազի սակագինը երեսուն տոկոսով սուբսիդավորել և այդ նվազեցման մեխանիզմները մենք կներկայացնենք ձեր դատին, երբ Ռուսաստանի հետ կստորագրենք պայմանագիր այս խնդրի լուծման վերաբերյալ: Մենք գնալու ենք համագործակցության ճանապարհով»,-ընդգծեց վարչապետը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործողսակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am