Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանի ուսանողը ճանաչվել է «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր

Մանկավարժական համալսարանի ուսանողը ճանաչվել է «Դյուցազնագրքի» 
հնգակի ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանել է նոր ռեկորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ապագա իրավագետը 1 րոպեում կատարել է 50 ձգում դեպի վեր՝ գերազանցելով մինչ օրս Հայաստանում ռեկորդ համարվող 47 պտույտը:

Ռեկորդակիրը  վարժությանը նախապատրաստվել է շուրջ մեկ տարի և նախատեսել էր առավել բարձր արդյունք. «Ձգում դեպի վեր վարժությունը կատարում եմ առաջին անգամ.աշխարհի ցուցանիշներին ամբողջությամբ դեռևս ծանոթ չեմ, սակայն կձգտեմ նոր ռեկորդներ սահմանել» ,- նշել է Ռոման Սահրադյանը:

Նա մարզիկին հատուկ վստահությամբ ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե որևէ մեկը գերազանցի իրեն` նշելով, որ իր այս հաղթանակը նվիրում է հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am