Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արամ Խաչատրյանի երաժշտությունը համամարդկային սեփականություն է. մաեստրոյի մահից անցել է 35 տարի

Արամ Խաչատրյանի երաժշտությունը համամարդկային սեփականություն է. 
մաեստրոյի մահից անցել է 35 տարի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի երաժշտական արվեստի խոշոր ագույն ներկայացուցիչներից մեկի` Արամ Խաչատրյանի մահվան 35-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կոմպոզիտորի շիրիմին այցելեցին նրա արվեստի երկրպագուները, արվեստագետներ, մտավորականներ: 

«Ես պատիվ եմ ունեցել բարեկամություն անել Արամ Իլյիչի հետ: 1963 թվականին, երբ Երեւանում նշվում էր նրա ծննդյան 60-ամյակը, շատ հայտնի մի ջութակահարի հետ լսեց եւ իմ կատարումը  եւ ասաց, որ ես պետք է նվագեմ իր հոբելյանին, ինչը ռիսկային էր, քանի որ ես  փորձ չունեի: Ինձ համար Խաչատրյանը բացեց դռներ դեպի մեծ բեմ եւ արդեն հիսուն տարի է` ես նրա ջութակի կոնցերտը նվագում եմ շատ մեծ բեմերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյանը: Նա նշեց, որ խոնարվում է մաեստրոյի հիշատակի առջեւ եւ պարտք համարում պրոպագանդել նրա երաժշտությունը:

«ԱՊՀ երկրներում ծանոթ են Արամ Խատատրյանի ստեղծագործություններին եւ այս տարի Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերտավորիայում, որը լավագույնն է աշխարհում, արդեն նշել են նրա 110-ամյակը: Նշել են նաեւ Մոլդավայում, Ղազախստանում, այսինքն Արեւելյան Եվրոպայի երկրներում անընդհատ կատարվում են նրա ստեղծագործությունները»,- ասաց Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Նրա գնահատմամբ` Երեւանը վերջին տարիներին դարձել է աշխարհի մշակութային կենտրոններից մեկը, եւ լավ կլիներ, եթե Հայաստան ժամանող հեղինակավոր կոլեկտիվները իրենց երգացանկում ընդգրկեն նաեւ Խաչատրյանի  ստեղծագործությունները:

«Շատ ուրախ եմ, որ առանց որեւէ միջամտության կոնսերվատորիայի բոլոր ուսանողները ցանկություն ունեն նվագել Խաչատրյան, բոլորն անխտիր»,-ասաց ռեկտորը:

«Արամ Խաչատրյանը ոչ միայն հայ ժողովրդի, նախկին խորհրդային միության, այլեւ համայն մարդկության սեփականությունն է: Նա համամարդկային երեւույթ է, հանճարեղ: Նրա անմար ստեղծագործությունները հնչելու են եւ մարդկությանը պետք է բերեն բարություն,  պայծառ, լուսավոր մտածողություն»,- նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը: Նրա խոսքով` Խաչատրյանի միջոցով մենք ավելի ճանաչելի ենք դարձել աշխարհին:

Արամ Խաչատրյանը հայ խոշորագույն կոմպոզիտոր է, 20-րդ դարի երաժշտական մշակույթի ականավոր գործիչ: Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գրականության ոսկե ֆոնդի մեծ մասն են կազմում: Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: 1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» եւ 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am