Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Սիրիայի հայկական համայնքը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացնի

Սիրիայի հայկական համայնքը Հայոց ցեղասպանությանը նվիրված 
միջոցառումներ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: «Ապրիլի 24-ի առավոտյան հայկական բոլոր եկեղեցիներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություններ կանցկացվեն, իսկ երեկոյան արդեն Հայ Կաթողիկե եկեղեցու Աղաջանյան սրահում Սիրիայի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ ոգեկոչման արարղություն տեղի կունենա»,- ասաց նա:

Ռեյիսյանի խոսքով՝ փոքր ծավալի միջոցառումներ եւ ոգեկոչման արարողություններ կանցկացվեն նաեւ հայկական դպրոցներում, սակայն նախորդ տարիների ակտիվությունը դժվար թե լինի: «Այս տարի սիրիական հայ համայնքի համար իսկապես դժվար է ակտիվ միջոցառումներ եւ բողոքի ակցիաներ անցկացնել, քանի որ երկրում տիրող իրավիճակը դա թույլ չի տալիս: Սակայն մենք ուղղակի չէինք կարող մոռացության մատնել մեզ համար չափազանց կարեւոր օրը եւ ոչինչ չձեռնարկել»,- ասաց նա՝ նշելով, որ չնայած Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակին՝ հայերն ամեն դեպքում ինչ-որ քայլեր ձեռնարկում են, ինչն արժանի է բարձր գնահատկանի:

Ռեյիսյանի գնահատմամբ՝ Հալեպում իրավիճակը վերջին երկու օրերին հանգիստ է եղել: «Վերջին երկու օրերը քաղաքում հիմնականում հանգիստ են անցել՝ առանց ընդհարումների: Դրանից առաջ մի քանի անգամ պայթյուններ եղան, սակայն բարեբախտաբար, դրանք մարդկային կորուստների չհանգեցրեցին»,- ասաց Ռեյիսյանը: Նրա խոսքով, չնայած վերջին երկու օրերի հանգստությանը, մարդիկ վախեցած են եւ խիստ զգուշանում են, որովհետեւ նման իրավիճակներում ցանկացած պահի անակնկալներ կարող են լինել, որոնք անդառնալի կորուստների կարող են հանգեցնել:

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 98-րդ տարելիցը: Միջազգային քաղաքական մակարդակում ավելի պարզ կդառնա, թե 1915-ի 100-րդ տարելիցից առաջ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ինչ զարգացումներ կարելի է սպասել աշխարհի մայրաքաղաքներից, և ինչի կարող է հանգեցնել Ցեղասպանության ճանաչման ողղությամբ Հայաստանի վերջին տարիների քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am