Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լեհաստանի կառավարությունն աշխատում է վերականգնել Վարշավա-Երեւան ուղիղ չվերթը

Լեհաստանի կառավարությունն աշխատում է վերականգնել Վարշավա-Երեւան 
ուղիղ չվերթը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-լեհական տնտեսական համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել, եւ չնայած դրան, երկու երկրների համագործակցությունն այդ ուղղությամբ առայժմ բավարար մակարդակի վրա չէ: Ապրիլի 22-ին հայ-լեհական գործարար համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ առաջնային հարց է ներդրումային նոր ծրագրերի մշակումը: «Մենք շատ ուրախ ենք նման համաժողովներ անցկացնելու համար, քանի որ դրանք տնտեսական համագործակցության նոր ուղիներ են ստեղծում: Ես հույս ունեմ, որ այս համաժողովից հետո մենք Լեհաստանի հետ համագործակցության նոր դաշտ կստեղծենք, քանի որ այս պահին մենք ոչ բոլոր հնարավորություններն ենք օգտագործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը:

Պետրոսյանի խոսքով` Լեհաստանի հարաբերություններում հիմնականում գերակշռում է շինարարության ոլորտում համագործակցությունը՝ շեշտելով, որ համագործակցության լայն հեռանկարներ կարող են լինել նաեւ զբոսաշրջության, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում: «Միջոցառումը հնարավորություն կտա հայ գործարարներին ներկայացնել իրենց գործարար առաջարկները, ինչպես նաեւ կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ համաժողովը երկու երկրների միջեւ բիզնես կապերի նոր սկիզբ կդնի:

Լեհաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկեւիչը տեղեկացրեց, որ Լեհաստանում ներդրումային հիանալի միջավայր կա, եւ իրենք պատրաստ են այդ հարցում համագործակցել ցանկացած երկրի, այդ թվում նաեւ` Հայաստանի հետ: «Մենք շատ մեծ հաճույքով ենք մասնակցում այս համաժողովին, քանի որ նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել տնտեսական համագործակցությունը մեր բարեկամ երկրների հետ: Հայաստանի հետ մեր համագործակցությունը վերջին տարիներին բավական բարձր մակարդակով է ընթանում, եւ մենք ամեն ինչ պետք է անենք այդ կապն ավելի ամրապնդելու համար»,- ասաց նա: Լեհաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում Վարշավա-Երեւան ուղիղ չվերթները վերականգնելու ուղղությամբ, քանի որ առանց ուղիղ կապի դժվար է խոսել տնտեսական լուրջ կապերի մասին:

Լեհաստանից համաժողովին մասնակցում են արդյունաբերական տարբեր ոլորտների, հիմնականում շինարարություն ներկայացնող 9 ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում լեհ գործարարները կհանդիպեն համապատասխան ոլորտները ներկայացնող հայ գործարարների հետ եւ կքննարկեն համագործակցության հետագա հեռանկարները, կմշակեն համագործակցության նոր ուղիներ: Զարգացման հայկական գործակալության կողմից նրանց կներկայացվի նաեւ Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ նկարագիրը: Համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը: 

2012թ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 42.4 միլիոն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ 41.8 միլիոն դոլար: Հայաստանից Լեհաստան արտահանվում է հիմնականում կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին: Ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ եւ փայտից իրեր, էլեկտրական սարքավորումներ, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am