Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

«Քարֆուր»-ի բացումը Հայաստանում նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ

«Քարֆուր»-ի բացումը Հայաստանում նախատեսվում է իրականացնել մինչև 
տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը նշեց, որ «Քարֆուր»-ի բացմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա, հետևաբար հնարավորինս սեղմ ժամկետներում այն մուտք կգործի Հայաստան։ «Պետությունը չունի խնդիրներ կապված «Քարֆուր»ի մուտքի հետ, խնդիրը բիզնես միջավայրում է։ Տեղական շուկան վախենում է արտաքին միջավայրի հետ մրցակցությունից»,- ասաց Վարդանյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ տեղական բիզնես միջավայրում կլինեն փոփոխություններ, և պարզ կդառնա, թե ովքեր են պատրաստ մրցակցության։ «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան կարևոր է ներդրումային տեսանկյունից։ Տեղական շուկայում հայտնվում է նոր ընկերություն, հետևաբար մրցակցությունը մեծանում է։ Բացի դրանից, «Քարֆուր»-ը կարող է մեծ դեր կատարել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ այն կարող է ճանապարհներ բացել հայկական արտադրանքները մի շարք երկրներ արտահանելու համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը համոզված է, որ «Քարֆուր»-ը շուկայում գերիշխող դիրք կստանա, եթե մյուս կազմակերպությունները չփոխեն իրենց գործելաոճը։ Նրա կարծիքով՝ հնարավոր է մի շարք ընկերություններ անգամ դուրս մնան մրցակցային պայքարից։

«Քարֆուր»-ն աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին։ Ընկերությունն աշխարհի 32 երկրներում ունի մոտ 15 հազար  հիպերմարկետներ, սուպերմարկետներ եւ փոքր խանութներ:

2012թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում: 2009թ. Carrefour-ը երկու ուպերմարկետ է բացել նաեւ Ռուսաստանում (Կրասնոդարում եւ Մոսկվայում), սակայն ադեն հաջորդ տարի դուրս է եկել ռուսական շուկայից: 2012 թ. Carrefour-ը հայտարարել է նաեւ հունական շուկայից դուրս գալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am