Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊԼՀ-ում կբացվի Ակադեմիական նվաճումների կենտրոն

ԵՊԼՀ-ում կբացվի Ակադեմիական նվաճումների կենտրոն

 ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում մարտի 28-ին տեղի կունենա Ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնի բացման արարողությանը հրավիրված են Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթը, ՖՀԱ-ի Կենտրոնական  եւ Արեւելյան Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Աբդերահման Ռիդան, այլ պաշտոնատար անձիք:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵՊԼՀ հանրային կապերի համակարգող Մերի Դալլաքյանը, կենտրոնի գլխավոր նպատակն է AUF-ի տրամադրած միջոցներով ապահովել գիտական եւ տեխնիկական տեղեկատվության մատչելիություն, կատարել առցանց եւ լսարանային վերապատրաստումներ, ապահովել հատուկ տարածք տեսակոնֆերանսների համար: Այն նաեւ կնպաստի օգտատերերի գիտական առաջխաղացմանը, կօժանդակի մասնակցել AUF-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի կողմից կազմակերպված միջոցառումներին եւ նախագծերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am