Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանի մագիստրանտներն այլեւս չեն հանձնի ամփոփիչ քննություն

Տնտեսագիտական համալսարանի մագիստրանտներն այլեւս չեն հանձնի 
ամփոփիչ քննություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարվանից սկսած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի ուսանողները չեն հանձնի ամփոփիչ քննություն, այլ կգրեն և պաշտպանության կներկայացնեն միայն մագիստրոսական ատենախոսություններ: 

Ինչպես «Արմենպրես»-ն հայտնեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ «Ուսումնական  պլանի նորմատիվներում և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի գործոնների կշիռներում փոփոխություններ կատարելու մասին» որոշմումը կայացվել է 2012 թվականի մարտի 28-ի գիտխորհրդի նիստում, սակայն կկիրառվի այս ուստարվանից սկսած։

ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում մարտի 14-ին անցկացվել է ամբիոնների վարիչների, ինչպես նաև ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով մարքեթինգի ամբիոնի վարիչ է ընտրվել Արարատ Զաքարյանը, Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում` Մարտիրոս Պետրոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am