Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետությունում գրիպի վիրուսը հատնաբերվել է հիմնականում մինչեւ 2 տարեկան երեխաների մոտ

Հանրապետությունում գրիպի վիրուսը հատնաբերվել է հիմնականում մինչեւ 2 
տարեկան երեխաների մոտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում վերջին մեկ շաբաթում գրանցված գրիպով հիվանդության դեպքերի A տիպի H1N1 վիրուսը հատնաբերվել է հիմնականում 0-2 տարեկան երեխաների մոտ: Մարտի 6-ին հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեց, որ սուր շնչառական հիվանդությունների ուղղությամբ իրականացված մոնիթորինգի լաբորատոր վերջին 300 հետազոտություններում 40 տոկոսի մոտ ժխտվել է սուր վիրուսային ինֆեկցիայի առկայությունը, 60 տոկոս դեպքերում հայտնաբերվել է A տիպի H1N1 վիրուս: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանում վերջին շաբաթում սուր շնչառական հիվանդությունների աճ են արձանագրել: Հիվանդությունների ժամանակին կանխարգելմանը նպաստել է նաեւ բնակիչների կողմից ակտիվ դիմելիությունը բուժհաստատություններ:

Վանյանի խոսքով` արձանագրված տվյալները համադրել են ԱՊՀ երկրների տվյալների հետ. Վրաստանում եւ Ռուսաստանում նույն վիճակն է: «Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք հետեւողականորեն հորդորել բնակչությանը հիվանդության նախանշաններ ունենալու դեպքում դիմել առողջության աջառնային պահպանության կազմակերպություններ եւ չզբաղվել իննքաբուժմամբ, չհաճախել աշխատանքի, չմասնակցել հանրային միջոցառումների»,- ընդգծեց տեսչության պետը: Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հիվանդը պահպանի հիգիենայի կանոնները, պարբերաբար օդափոխի սենյակը:

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքով, ավելացել են շտապօգնության կանչերը, սակայն դրան զուգահեռ ինտենսիվ բաժանմունքներում բուժում ստացողների թիվը նվազել է: Ծանր վիճակում գտնվող հիվադներ հիվանդանոցներում չկան:

«Չի կարող Հայաստանում ընթացող գրիպը տարբերվել համաշխարհայինից: Մեր բոլոր բուժհաստատություններն ապահովված են բնակչությանն անվճար տրվող «Տամիֆլյու» դեղամիջոցով, որը բավականին արդյունավետ դեղամիջոց է»,- ասաց Ասոյանը:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ամենօրյա մոնիթորիգի արդյունքների համաձայն` վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզերում հոսպիտալացվել է 222, Երեւանում` 342 հիվանդ, որից 121-ի մոտ արձանագրվել է սուր վարակիչ հիվանդություն: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը 13 է:

 Բանախոսները նշեցին, որ կարիք չկա հանրապետությունում համաճարահային իրավիճակ հայտարարելու: Բացի դրանից, լրատվամիջոցների օգնությամբ իրականացված իրազեկումը հնարավորություն է տվել զերծ մնալ ծանր դեպքերից:

 Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը եւ վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ի սկզբանե ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են: Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի նշանակումով անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ինչպես բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում, շտապ օգնության կայաններում,  այնպես էլ դպրոցներում, մանկապարտեզներում, որը հնարավորություն է ընձեռում իրավիճակի համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել: Դպրոցներում, մանկապարտեզներում պարզաբանվում են երեխաների բացակայության պատճառները, սուր շնչառական վարակների դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Միաժամանակ բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am