Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը:

Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր կապերի վրա և առավել ընդլայնել մեր գործընկերությունը: Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը և ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի և թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատև խաղաղություն և անվտանգություն: Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը:

Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար և Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները և առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի և ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար:

Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ և գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am