Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրաքի առողջապահության ոլորտի մասնագետները կայցելեն ՀՀ բուժհաստատություններ եւ դեղագործական կենտրոններ

Իրաքի առողջապահության ոլորտի մասնագետները կայցելեն ՀՀ 
բուժհաստատություններ եւ դեղագործական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը մարտի 2-7-ը կայցելի Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում կայցելի բժշկական տարբեր հաստատություններ և դեղագործական կենտրոններ:

Այցի ընթացքում Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի  հետ կհստակեցնի հետագա համագործակցության բոլոր հնարավորությունները:

Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցության հիմքը դրվել է 2012թ. սեպտեմբերին, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում  գտնվող Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը  ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Իրաքցի գործընկերների հետ համագործակցության եզրերն առավել հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անցած տարվա նոյեմբերին Իրաքի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում առողջապահության ոլորտում կարևորվել է կադրերի պատրաստմանը և բուժհաստատությունների միջև կապերի հաստատմանն ուղված փոխգործակցությունը: Քննարկվել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը, ինչպես նաև Իրաքից Հայաստան բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am