Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Եվրամիությունը ձեռնամուխ Է եղել Արեւելյան գործընկերության երկրներում լուսանկարիչների աջակցման «Ժպտացեք» նախագծի իրացմանը

Եվրամիությունը ձեռնամուխ Է եղել Արեւելյան գործընկերության երկրներում լուսանկարիչների աջակցման «Ժպտացեք» նախագծի իրացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ժպտացեք» նախագծի շրջանակներում Արեւելյան գործընկերության երկրներում լուսանկարիչներին աջակցություն ցույց կտրվի վարպետության կատարելագործման եւ համագործակցության ամրապնդման գործում: Այն իրականացվում Է որպես Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի բաղկացուցիչ մաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Եվրամիության Հարեւանության տեղեկատվական կենտրոնից, նախագծի շրջանակներում հայտարարված Է լայնամասշտաբ օնլայն հարցում, որին մինչեւ փետրվարի 28-ը մասնակցելու են հրավիրվում սիրողներն ու պրոֆեսիոնալները:

Նախագծով ենթադրվում Է, որ առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում գործընկեր երկրներից յուրաքանչյուրը կանցկացնի մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ կլոր սեղաններ, խորհրդաժողովներ, սեմինարներ, գործարար համաժողովներ, լուսանկարների մրցույթներ, ցուցահանդեսներ: Նրանք Համացանցում կստեղծեն ընդհանուր ֆոտոդպրոց եւ կհրապարակեն «Արեւելյան գործընկերության ընտանեկան ֆոտոալբոմը», որում կընդգրկվեն բելառուս, հայ, վրացի, մոլդովացի, ուկրաինացի եւ ադրբեջանցի լուսանկարիչների լավագույն աշխատանքները:

2013 թվականի մարտին Մինսկում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության երկրներում լուսանկարչության զարգացման հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը: Դրա մասնակիցները կկարողանան քննարկել իրենց պետություններում լուսանկարչության զարգացման խնդիրներն ու հնարավորությունները:

Նախագծի առաջին միջոցառումներից մեկը կլինի ընդգրկուն օնլայն հարցումը՝ նպատակ ունենալով պարզել Արեւելյան գործընկերության բոլոր երկրներում լուսանկարչության վիճակը: Այն կոչված Է վեր հանել սիրողական եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար առավել հրատապ թեմաներն ու կյանքի ոլորտները, որպեսզի գնահատվի ուսուցման նրանց պահանջմունքը եւ պարզվի, թե նրանք որքանով են շահագրգռված Արեւելյան գործընկերության մյուս երկրների գործընկերների հետ համագործակցության հարցում:

«Ժպտացեք» նախագիծը նպատակամղված Է գործընկերության երկրներում լուսանկարիչների ընկերակցությունների ներուժի ամրապնդմանը եւ նրանց միջեւ շփումների հաստատմանը: Այն կոչված Է ընդլայնել տեղի լուսանկարիչների հնարավորությունները Արեւելյան գործընկերության թեմայով բարձրորակ լուսանկարներ անելու եւ իրացնելու համար:

Արեւելյան գործընկերության մշակութային ծրագիրը, որի բյուջեն 12 մլն եվրո Է, կոչված Է գործընկեր երկրներին օգնել՝ կառավարության մակարդակով բարեփոխելու իրենց մշակութային քաղաքականությունը, ինչպես նաեւ մեծացնելու օպերատորների ներուժն ու պրոֆեսիոնալիզմը տարածաշրջանի մշակութային կյանքում: Այն ձգտում Է զարգացնել մշակութային կապերն ու երկխոսությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ Եվրամիության մշակույթի սուբյեկտների եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am