Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հալեպում նախօրեի թեժ մարտերից հայկական եկեղեցին վնասներ չի կրել

Հալեպում նախօրեի թեժ մարտերից հայկական եկեղեցին վնասներ չի կրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում փետրվարի 18-ի թեժ մարտերից հետո իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է, թեպետ ռումբերի ձայներն այժմ էլ լսելի են հայկական թաղամասերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Փետրվարի 18-ին թեժ մարտեր էին ընթանում «Քառասնաց մանկանց» հայկական եկեղեցու շրջակայքում, սակայն, Ռեյիսյանի տեղեկացմամբ, մինչ այս պահը ստացված տեղեկությունների համաձայն եկեղեցու վրա հարձակում տեղի չի ունեցել եւ այն վնասներ չի կրել: Վնասներ են կրել շրջակա շինությունները: 

Ինչ վերաբերում է օրեր առաջ իր աշխատավայրի ճանապարհին առեւանգված հայազգի Գեւորգ Կարագուլյանին, ապա Ռեյիսյանի խոսքով առեւանգողները բավական խոշոր գումար են պահանջում նրան ազատ արձակելու համար: Հարազատները փորձում են բանակցությունների միջոցով փոքրացնել պահանջվող գումարի չափը: Տեղեկություններ չկան նաեւ առեւանգված հոգեւորականների վերաբերյալ, որոնց ազատ արձակման համար եւս փրկագին է պահանջվում:

 Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ Հալեպում համացանցը եւ հեռախոսակապը անկանոն են գործում, էլեկտրականությունը կրկին ընդհատումներով է:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am