Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը. Րաֆֆի Հովհաննիսյան

Այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը. Րաֆֆի Հովհաննիսյան

 ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը որոշեց ունենալ իրեն արժանի իշխանություն: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս ընտրություններում հաղթել է միայն ժողովուրդը: «Այսօր հայ ազգը ցույց տվեց, որ կարող է միասնական լինել եւ պայքարել իր երկրի ապագայի համար: Այս ընտրապայքարում Սերժը չի հաղթել, Րաֆֆին՝ պարտվել, կամ հակառակը, այլ հաղթել է միայն ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Նա նշեց, որ իրեն պետք է հայ ժողովրդի հետ պայքարել եւս 5 տարի վերադարձի եւ իրավունքի Հայաստան կառուցելու համար:

Նա ուրախություն հայտնեց, որ ազգը վերջապես հաղթահարել է վախի մթնոլորտը եւ քվեարկել իր սրտի ձայնով միայն: «Մեր ազգն այսօր քվեարկել է իր ապագայի համար, Հայաստանի ապագայի համար, եւ ես վստահ եմ, որ եթե կա մեկը, ով այսօր է խեղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը, պատասխան է տալու իր արարքի համար: Մենք այդպիսի երեւույթները չենք հանդուրժելու»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ դիտարկումներ անելը վաղ համարելով ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերին կպատասխանի փետրվարի 19-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am