Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ. Րաֆֆի Հովհաննիսյան

Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա 
օրենքի առաջ. Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը հերքում է մասոնական կազմակերպության անդամ լինելու մասին թեկնածու Վարդան Սեդրակյանի պնդումները: Փետրվարի 18-ին  լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ երբևէ չի եղել անդամ, եւ ոչ էլ հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանն է եղել: «Հայրս հայագիտության և արդի հայ պատմության ռահվիրա է եղել Հայաստանում և Հայաստանից դուրս: Իսկ Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ընդունում է հիմնավոր քննադատությունը, բայց նաև ժխտում է կեղծիքը և սուտը բոլոր առումներով:

ՀՀ նախագահի էպոսագետ ներկայացող թեկնածու Վարդան Սեդրակյանը օրեր առաջ ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասոնական կազմակերպության անդամ է, որը մասնակից է Պարույր Հայրիկյանի մահափորձին:

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախընտրական քարոզչությունը կավարտվի փետրվարի 16-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: ՀՀ Նախագահի թեկնածուները յոթն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am