Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի հաղթող Է ճանաչվել սամբայի «Վիլա Իզաբել» դպրոցը

Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի հաղթող Է ճանաչվել սամբայի «Վիլա Իզաբել» դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած կառնավալի հաղթող Է ճանաչվել սամբայի «Վիլա Իզաբել» դպրոցը: Խստապահանջ ժյուրին  ուղիղ հեռուստաեթերում 10 «կառնավալային դիսցիպլինների» գծով գնահատել Է ելույթները «Մարկիզ դե Սապուակի» սամբակայանում, որտեղ հավաքվել Էին շքահանդեսների մասնակիցները եւ նրանց երկրպագուները: Անշուշտ, վառ եւ ոգեւորող Էին «հատուկ խմբի» բոլոր 12 դպրոցների ելույթները, բայց ժյուրիի մասնագետները նկատում են այնպիսի մանրամասներ, որոնք հայտնի չեն սովորական զբոսաշրջիկին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:       

Ավարտված տոնի մասշտաբների մասին կարելի Է դատել ըստ քաղաքային իշխանությունների չոր ֆինանսական հաշվումների: Այս տարի կառնավալը Ռիո դե Ժանեյրոյին բերել Է առնվազն 650 միլիոն դոլարի եկամուտ: 70 հազար հանդիսականների տեղավորող սամբակայանի լեփ-լեցուն տրիբունաների առջեւ շքահանդեսների երկու գիշերվա ընթացքում անցել Է դրանց ավելի քան 50 հազար մասնակից: Միայն այս շոուի տոմսերից եկամուտները գերազանցել են 30 միլիոն դոլարը: Շուրջ 1 միլիոն հյուրեր ընդունած քաղաքի հյուրանոցները զբաղեցվել են 98 տոկոսով:       

Արդյունքներն ամփոփվել են, բայց բրազիլական կառավալին մինչեւ եկող տարի վերջնական հրաժեշտ տալը դեռեւս վաղ Է: ՉԷ որ շաբաթ լույս կիրակի օրվա գիշերը «Մարկիզ դե Սապուակի»-ում տեղի կունենան վեց հաղթող դպրոցների ցուցադրական ելույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am