Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Սերժ Սարգսյանի փետրվարի 1-ի նախընտրական հանդիպումը հետաձգվել է

Սերժ Սարգսյանի փետրվարի 1-ի նախընտրական հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի փետրվարի 1-ի նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքից, հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:

Հունվարի 31-ի գիշերը` ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձը կրակել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա: Նա հիվանդանոցում է, վիրահատվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am