Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24-ին` Երևանում: 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:  

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի  և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009 թ.) Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:

2012 թ. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը  շուքով նշվեց և բացի այդ, բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց հիմնադրի` Վլադիմիր Ենգիբարյանի անունով: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին` ժամը 14-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am