Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանում անհանգստացած են Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծումով

Ադրբեջանում անհանգստացած են
Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծումով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում անհանգստացած են միայն Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա ստեղծման ծրագրով: Ծրագրի շրջանակներում պետք է միջոցառումներ անցկացվեն գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների մասնակցությամբ: Բաքվում գտնում են, որ դա Կրեմլի` «պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանի դեմ ուղղված նոր ծրագիրն է»:

Որոշ փորձագետներ տվյալ փաստը գնահատում են որպես Ադրբեջանի վրա հերթական ճնշում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

Հարցի առնչությամբ կայքին արած մեկնաբանության մեջ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը չպետք է անդամակցեն Մոսկվայի կողմից ստեղծվող Եվրասիական միությանը, որպեսզի, նրա խոսքով, «պահպանեն իրենց անկախությունը»: Փորձագետի կարծիքով` Ռուսաստանը Հայաստանում ակադեմիա է բացում «Ադրբեջանի կամքը կոտրելու համար»:

«Բայց չպետք է մոռանալ նաեւ այլ գործոնների մասին: Ռուսաստանը գտնվում է գազի եւ նավթի գներից կախման մեջ: Գազի գինն արդեն ընկնում է, քանի որ Եվրոպան օգտագործելու է թերթաքարային գազ: Հենց որ ընկնի նաեւ նավթի գինը, Ռուսաստանը կփլուզվի: Այդ պատճառով Ադրբեջանի դրությունն անելանելի չէ», -ասել է սույն «քաղաքագետը»` մոռանալով, որ ներկա դրությամբ սեփական երկրի բյուջեի 93 տոկոսը կազմում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտը, իսկ նավթային հատվածը` ամբողջ արդյունաբերության 86 տոկոսը, եւ եթե էներգակիրների գներն ընկնեն, ապա միայն նավթի եւ գազի վրա հիմնված իր հարազատ երկիրն արագորեն կսնանկանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am