Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱԳ նախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդներին

ԱԳ նախարարն ընդունել է  ԱՊՀ դիտորդներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին ընդունել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն հայտնել հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար:

Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրել է, որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am