Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կատալոնիան հռչակեց իր ինքնիշխանությունը

Կատալոնիան հռչակեց իր ինքնիշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը հավանություն Է տվել տարածքի ինքնիշխանության խորհրդանշական հռչակագրին՝ այդպիսով ճանապարհ բացելով Իսպանիայից անկախանալու հարցի շուրջ հանրաքվեի անցկացման համար, հաղորդում Է «Արմենպրես»-՝ը հղում անելով The Guardian-ին:

Հռչակագրի օգտին քվեարկել Է 85 պատգամավոր, դեմ՝ 41-ը, երկու խորհրդարանական ձեռնպահ Է մնացել:

Անկախությունը պաշտպանել են տարածաշրջանում կառավարող «Կոնվերգենցիա եւ Միություն» դաշինքը, ինչպես նաեւ Հանրապետական ձախ կուսակցությունը: Դեմ են արտահայտվել կատալոնացի սոցիալիստները եւ ամբողջ Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցությունը:

Հռչակագիրն ինքնին խորհրդանշական Է, սակայն, ինչպես սպասվում Է, այն կհանգեցնի Բարսելոնի եւ Մադրիդի կենտրոնական կառավարության միջեւ դիմակայության սրման: Վերջինը խոստացել Է արգելափակել անկախության վերաբերյալ Կատալոնիայի բոլոր նախաձեռնությունները:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակից եւ հակառակորդ կատալոնացիների ձայները գրեթե հավասար են: Միեւնույն ժամանակ, եթե ինքնիշխանությունը հանգեցնի Եվրամիությունից դուրս գալուն, մարզի բնակիչները մտադիր չեն այն պաշտպանել:

Կատալոնիայում անջատողական տրամադրություններ եղել են դարեր շարունակ: Վերջին տարիներին Բարսելոնն ավելի ակտիվորեն Է հայտարարում Իսպանիայից անջատվելու հնարավորության մասին, ինչը կապված Է ֆինանսական ճգնաժամի հետ: Կատալոնիան երկրի առավել զարգացած մարզերից մեկն Է, որն արտադրում Է Իսպանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Մինչդեռ, ինչպես եւ երկրի մյուս տարածքները, այն երկրի պարտքերի հետ կապված լուրջ դժվարություններ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am