Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ում ապաստան խնդրող օտարերկրյա քաղաքացիների թիվն աճել է

ՀՀ-ում ապաստան խնդրող օտարերկրյա քաղաքացիների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու խնդրանքով 2012 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է դիմել 565 օտարերկրյա քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՏԿՆ տվյալներով` ապաստան խնդրողներից 494-ը Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ՛Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են։ ՀՀ-ում փախստական են ճանաչվել և ապաստան ստացել 145-ը։ Հատուկ կացարան ՊՈԱԿ-ում բնակվելու ուղեգիր է տրվել 48 ապաստան հայցողների։ Բացի այդ` Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, իսկ 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ։

2011 թվականին ապաստան ստանալու խնդրանքով ծառայությանն են դիմել 73 օտարերկրյա քաղաքացիներ, իսկ 2010-ին՝ 50։

Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովման խնդիրը։ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք դեռևս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ:
1996 թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների թիվը կազմում է շուրջ 86 հազար 200 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am