Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրի արդյունքներով առաջատար է Տիգրան Պետրոսյանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրի 
արդյունքներով առաջատար է Տիգրան Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տուրի կենտրոնական խաղը կայացավ առաջին խաղատախտակի վրա, որտեղ մրցաշարային աղյուսակի առաջատար Տիգրան Լեւոնի Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրիասյանի հետ:

Իրենց պարտիան ոչ-ոքի արդյունքով ավարտեց նաեւ Ավետիք Գրիգորյան- Հրանտ Մելքումյան զույգը:

Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի, Հովիկ Հայրապետյանը` Ռոբերտ Աղասարյանի, իսկ Արման Փաշիկյանը` Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն է Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը` 4,5 միավորով:

Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնությունում հունվարի 17-ին հայտարարված է ընդմիջում: Հանդիպումները կվերսկսվեն հունվարի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am