Քաղաքականություն

ԼՂ խնդրում Վրաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ. Վրաստանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԼՂ խնդրում Վրաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ. Վրաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցում Վրաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման հայտարարությամբ Լիտվայի խորհրդարանում կայացած «Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը. շարունակություն և փոփոխություն» խորագրով քննարկման ժամանակ հանդես է եկել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

«Իմ երկրի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ` անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,- նշել է Փանջիկիձեն:

Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, սակայն չի պատրաստվում միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Այս հարցը պետք է կարգավորեն այդ երկու երկրները»,- ասել է Մայա Փանջիկիձեն:

Նա նաև անդրադարձ է կատարել Վրաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղենիշերին, մասնավորապես, երկրի եվրոպական ինտեգրման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում