Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կրթության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց դեռ վերջնականապես չի զիջել դիրքերը. ԿԳ նախարար

 Կրթության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց դեռ վերջնականապես չի զիջել 
դիրքերը. ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության համար 2012  թվականը դժվար, բայց արդյունավետ տարի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին  տարեվերջյան եզրափակիչ ասուլիսին  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարության աշխատանքը գնահատեց թափանցիկ: «Այս տարվա կարեւորագույն  ձեռքբերումներից մեկը մեզ համար Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմի կողմից16  մեդալ նվաճելն էր: «Այս հաջողությունն աննախադեպ էր»,-ասաց նախարարը:

Աշոտյանի խոսքով` 2012 –ին ԿԳՆ-ի հաջորդ կարեւոր ձեռքբերումը Հայաստանին Բոլոնիայի քարտուղարությունը վստահելու որոշումն էր, որը նախարարը կրթական մեծ ձեռքբերում համարեց: «Հայաստանում «Շախմատը դպրոցում» ծրագրի ներդրումը կրթական համակարգի միջազգային բրենդ է դարձել: Մենք արդեն ավարտել ենք ծրագրի ներդրումը երկրորդ դասարանում եւ անցել երրորդ դասարանին»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ ԱՊՀ երկրների մանկավարժների երկրորդ համագումարը, որին Հայաստանը պատվով հանդես եկավ, նույնպես նախարարության ձեռքբերումների շարքից է:

«Այս տարեվերջից հայաստանյան բոլոր դպրոցներում հասանելի է դարձել ինտերնետ կապը, իսկ ընդունելության քննություններն ամենաօբյեկտիվը եւ թափանցիկն էին մեր պատմության մեջ: Այս քննություններին սոցիոլոգիական հարցումների միջոցով դրական գնահատական է տվել նաեւ ազգաբնակչության մեծամասնությունը»,-ասաց Աշոտյանը: Կրթության եւ գիտության նախարարը մեծ ձեռքբերում համարեց նաեւ երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագիրը:

Անդրադառնալով կրթության եւ գիտության ոլորտում կոռուպցիային` նախարարը նշեց, որ այն նվազել է, բայց վերջնականապես չի զիջել դիրքերը: «Դրամահավաքը հատկապես մայրաքաղաքի դպրոցներում կտրուկ նվազել է»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am