Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գերմանական «Օրաքլ»-ը ցանկանում է Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրեր իրականացնել

Գերմանական «Օրաքլ»-ը ցանկանում է Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրեր 
իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:
Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում և ծանոթ են արդեն իսկ մեկնարկած և գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի:
Օրաքլ ընկերությունն եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:
Հայ-գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ, հայաստանյան «Լորի Ամրոց» ՍՊԸ-ի, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ և Քո»-ի, «Շպարկս» բանկի և «Քոմմիթ գրուպ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր «Լորի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման և կառուցման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am