Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը

 Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում կմասնակցի կրթության նախարարների 
երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 22-23-ը նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ եւ ԵՃՇՊՀ ռեկտորներ  Արամ Սիմոնյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am