Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Լույս» հիմնադրամը Սարդարապատից կոչ ուղղեց համայն հայությանը՝միավորվելու կրթության շուրջ

«Լույս» հիմնադրամը Սարդարապատից կոչ ուղղեց համայն 
հայությանը՝միավորվելու 
կրթության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամը Սարդարապատից «Կրթության ուղով դեպի հարատևություն» կոչն ուղղեց Հայկական աշխարհին` դրամահավաքի միջոցով միավորվելու կրթության շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը, հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ յուրաքանչյուր հայի 10 դոլարի հանգանակմամբ տարեկան կազմում է 100 միլիոն դոլար՝ 2015 թ.-ին հիմք դառնալով «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այսօրվա հավաքն ունի մեծ խորհուրդ, սկիզբ է դրվում մի շարժման, որը պետք է հասնի ցանկացած հայկական օջախ և ընտանիք, անկախ նրանից, թե որտեղ է ապրում այդ ընտանիքը: «Մենք ցանկանում ենք բոլոր հայերին միավորել հիմնադրամի շուրջ: 21-րդ դարում համախմբման լավագույն ձևը գիտելիքի, գաղափարի տարածումն է: Գիտելիքի խորհուրդն ու կրթության նկատմամբ սերն է, որ մեզ կարող է միավորել: Համոզված ենք, որ սա է ճիշտ ռազմավարությունը, որովհետև 21-րդ դարում հայ ժողովուրդը կարող է լինել մրցունակ, եթե լինի կրթված, եթե մեր երիտասարդները ստանան աշխարհում լավագույն կրթությունը: Դա է մեր նպատակը և դրան հասնելու համար պետք է բոլորին, ովքեր կարևորում են երիտասարդ սերնդի կրթությունը, միավորենք այս գաղափարի շուրջ»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, ցանկանում են ձևավորել մեծ հիմնադրամ, որի միջոցները բացառապես կուղղվեն տաղանդաշատ հայ երիտասարդների կրթության ֆինանսավորմանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ հենց այս ձեռնարկն է միտված դեպի ապագան: «Այս միջոցառման խորհուրդը այն է, որ հայ ժողովուրդը հաղթանակ տանելով Սարդարապատում՝ բացել է հայ ժողովորդի ապագայի դռները, և մենք պարտավոր ենք կերտել այնպիսի ապագա, որպեսզի արժանի լինենք մեր նախնիներին: Համոզված ենք, որ ցանկացած հայ կարևորում է կրթության խնդիրը, գիտակցում է, որ այս ճանապարհով կարող ենք ձեռք բերել մրցակցային առավելություններ և կերտել պայծառ ապագա»,- ավելացրեց վարչապետը:

Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի 260 շահառուներ, որոնք հնարավորւթյուն են ունեցել կրթվել աշխարհի լավագույն բուհերում: Մեր նպատակն է՝ առնվազն կրկնապատկել մեր հնարավորությունները, մանավանդ, որ հիմնադրամն այսօր վստահություն է վայելում և առաջին հերթին լավագույն կրթություն ստանալու ձգտում ունեցողների շրջանակներում»,- ընդգծել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս գաղափարի շուրջ իրենք ցանկանում են իրենց ձայնը հասցնել բոլորին: «Այսօր հայտարարվում է դրահավաքի սկիզբը, որի կազմակերպիչը և իրականացնողը լինելու են հենց հիմնադրամի ուսանողները, նրանց կողմից ստեղծված ցանցի միջոցով: Հավատացեք նրանց և կտեսնեք, որ տարիներ անց բոլորս հպարտանալու ենք այն հաջողություններով, որ ունենալու են այդ երիտասարդները, պետությունը և ազգը»,- նշել է վարչապետը:

«Լույս» հիմնադրամն ամեն տարի բացում է աշխարհի լավագույն 10 կրթական հաստատությունների դարպասները հարյուրավոր հայ երիտասարդների առջև:

Միջոցառմանը ներկա էին նաև «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի անդամները, հիմնադրամի գործընկերները, «Լույսի» շրջանավարտները, նրանց կրտսեր գործընկերները' մենթիները և կամավորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am