Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իրանի իշխանություններն արգելել են 50 անուն ապրանքների, այդ թվում՝ ցորենի արտահանումը

Իրանի իշխանություններն արգելել են 50 անուն ապրանքների, այդ թվում՝ ցորենի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Սպառողների եւ արտադրողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունն արգելել Է երկրից 50 անուն ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, ալյումինի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանումը՝ նպատակ ունենալով օժանդակել ազգային արտադրությանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA լրատվական գործակալությանը: Մասնավորապես, արգելված Է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցորենի, ալյուրի, ձեթի, կենդանի անասունի եւ մսի, կերերի, սոյայի արտահանումը:

Բացի դրանից, Իրանից արգելված Է կատոդների, պղնձալարի, կաշվի, ավտոմոբիլի դողերի, պոլիմերային արտադրանքի, ալյումինի, փայտանյութի, պողպատե ձողերի, սեւ մետաղների ջարդոնի, թափոնաթղթի, պողպատե արտադրանքի, ներմուծված արդյունաբերական եւ ճանապարհային տեխնիկայի եւ պահեստամասերի արտահանումը:   
Արտահանման համար արգելված են նաեւ յուղը, մանկական կերը, ներմուծված թեյն ու բրինձը, նատրիումի սուլֆատն ու կարբոնատը, սոդաները: Ներմուծված բոլոր բժշկական սարքավորումների արտահանումը նույնպես ընկնում Է արգելքի տակ:  

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ վերջին ամիսներին երկրի կենտրոնական մասում տեղումների քանակը նվազագույնն Է եղել վերջին հինգ տարում: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նույնիսկ հայտարարել Է, որ չորային եղանակն Արեւմուտքի հատուկ ծառայությունների կողմից գործադրված կլիմայական զենքի հետեւանքն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am