Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայի հայ ոսկերիչները Հայաստանի գործընկերների հետ համագործակցելու մեծ ցանկություն ունեն

Թուրքիայի հայ ոսկերիչները Հայաստանի գործընկերների հետ 
համագործակցելու մեծ ցանկություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրիքայի հայ ոսկերիչները Հայաստանի հետ համագործակցելու մեծ ցանկություն ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Կ. Պոլսի հայազգի ոսկերիչ Հակոբջան Հուլյարը, ով իր աշխատանքերով մասնակցում էր հոկտեմբերի 29-ին Երևանում բացված ոսկերչական իրերի ցուցահանդեսին:

«Այս ցուցահանդեսին ես ներկայացնում եմ ալլոյի արտադրատեսակներ: Կ. Պոլսում ունենք մեր խանութը և զբաղվում ենք ոսկերչությամբ: Ալլոյը օգտագործվում է ոսկուն գույն տալու համար. կարմիր կամ դեղին գույնի ոսկի ստանալու համար կիրառվում է համապատասխան գույնի ալլոյ: Պետք է ասեմ, որ Հայաստան առաջին անգամ ենք եկել և ներկայացնում ենք մեր արտադրանքը: Մինչև այժմ մեր արտադրանքը ուղարկել ենք Չինաստան, Թայլանդ, գործածվում է Թուրքիայում, սակայն մեծ ցանկություն կա Հայաստանի հետ համագործակցելու և մեր արտադրանքը ներկրելու»,- ասաց Թուրքիայի հայազգի ոսկերիչը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այն Երևանում կազմակերպվում է երկրորդ անգամ` ներկայանալով արդեն 70-ից ավելի օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներով: Հայազգի ոսկերիչները ժամանաել էին Թուրքիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Սիրիայից և աշխարհի տարբեր ծայրերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am