Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Սենդի» փոթորիկը Նյու Յորք կհասնի հենց ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների օրը

«Սենդի» փոթորիկը Նյու Յորք կհասնի հենց ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների 
օրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի եւ ավելի ուժգնացող «Սենդի» փոթորիկը հասել է Կուբայի ափերին եւ Բահամյան կղզիներ, իսկ հիմա վտանգ կա, որ այն կհասնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ափեր: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, ռիսկի գոտում են հայտնվել Ֆլորիդան, այնուհետ նաեւ ԱՄՆ-ի Արեւելյան ափը, անգամ Նյու Յորքը եւ Նոր Անգլիան, որտեղ հավանաբար փոթորիկը կհասնի հենց նոյեմբերի 6-ին` նախագահական ընտրությունների օրը:  ԱՄՆ-ում արդեն հաշվել են աղետի հնարավոր վնասի չափերը, որը չնայած նախապատրաստական բոլոր աշխատանքների, հնարավոր է հասնի միլիարդավոր դոլարների:

Փոթորկը դասվում է երկրորդ կարգի վտանգավոր տարերային աղետների շարքին: Դրա ժամանակ տեղի են ունենում հորդառատ անձրեւներ եւ սաստիկ ուժգին քամիներ:  

Փոթորկի հետեւանքով ամենաշատ մարդիկ զոհվել են Կուբայում եւ Հայիթիում, որտեղ զոհերի թիվն անընդհատ աճում է: Շատ տեղերում բնակչությունը խուճապի է մատնվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am