Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գաֆէսճեան»-ը համաշխարհային արվեստի նոր ու յուրօրինակ ցուցանմուշներով է համալրվել

«Գաֆէսճեան»-ը համաշխարհային արվեստի  նոր ու յուրօրինակ ցուցանմուշներով 
է համալրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է նոր հետաքրքիր աշխատանքներով. այսուհետ եւս երեք նոր համաշխարհային արվեստի ցուցանմուշներ կզարդարեն «Գաֆէսճեան»-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը, «Գաֆէսճեան»-ը շարունակում է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ներկայացնել Հայաստանում: «Մենք` հայերս, արվեստասեր ենք, եւ կենտրոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ համաշխարհային արվեստի նմուշներին, զարգացման միտումներին»,- ասաց նա:

 

  Նոր ձեռք բերված աշխատանքներից մեկը հարավկորեացի արվեստագետ Դո-Հո Սուի «Պատճառ եւ հետեւանք» կոմպոզիցիան է, որը պատրաստվել է 2007 թվականին: Այն կազմված է ակրիլից, խեժից եւ ալյումինից:  Հաջորդ արվեստանմուշը Ջեննի Փիքֆորդի «Կյանքի շրջանակներում»-ն է: Փիքֆորդը ժամանակակից արվեստագետ է, ով ստեղծում է բացառիկ քանդակներ` ջրից, ճարտարապետական մետաղե կոնստրուկցիաներից: Նա ունի աշխատանքներ նաեւ պատրաստված ցինկի, մետաղի եւ ապակու համադրությամբ: Փիքֆորդն այժմ համարվում է աշխարհի առաջատար արվեստագետներից մեկը: Երրորդ նոր աշխատանքը Գայ Բուսեյնի «Պատը»-ն է, որը ստեղծվել է 1961 թվականին:

Ցամաքով, ծովով եւ օդով Հայաստան ժամանած աշխատանքները բերվում են Լոնդոնից, Փարիզից, Ամստերդամից, Նյու Յորքից, Մայամիից, Հոնկոնգից եւ այլ վայրերից:  Լիլիթ Սոխակյանը դժվարացավ պատասխանել, թե այժմ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում քանի ցուցանմուշ է ներկայացված: Ջերալդ Գաֆէսճեանի միայն ապակե հավաքածուն բաղկացած է հինգ հազար արվեստանմուշից, որոնցից երեք հազարից ավելին արդեն Հայաստանում են:

Թեեւ բոլոր աշխատանքները հասանելի են հասարակությանը, այնուամենայնիվ, դրանք հսկվում են անվտանգության աշխատակիցների միջոցով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am