Երևանում՝ 11:07,   5 Հունիս 2024

Ցեղասպանությունը վերապրածի դուստրը ԱՄՆ-ում կներկայացնի «Մարդկություն` անմարդկայնության մեջ» իր գիրքը

Ցեղասպանությունը վերապրածի դուստրը ԱՄՆ-ում կներկայացնի 
«Մարդկություն` անմարդկայնության մեջ» իր գիրքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Humanity in the Midst of Inhumanity» (Մարդկություն` անմարդկայնության մեջ) գրքի հեղինակ Շաքե Սեթյանը հոկտեմբերի 21-ին գրքի բովանդակության շուրջ քննարկումներ կանցկացնի ԱՄՆ Ուոթերթաունի Հայկական գրադարանում եւ թանգարանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, գիրքն ուսումնասիրում է 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը` հատուկ ուշադրություն դարձնելով այն թուրք մահմեդականներին, որոնք փրկել են հայերի կյանքը` սեփականը եւ ընտանիքի անդամների կյանքը վտանգելու ռիսկի դիմաց:
Գրքում ընդգրկված է 16 պատմություն, որոնք ներկայացրել են թուրք մահմեդականների ձեռքից փրկված` Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: Հեղինակը գրքում անդրադարձել նաեւ ամերիկահայերի առաջին սերնդի կրած դժվարություններին եւ նրանց նկատմամբ ցուցաբերված խտրականությանը, ինչպես նաեւ Ցեղասպանության ժխտման դեմ թուրքական կողմից տարվող աշխատանքներին: 

Ցեղասպանությունը վերապրածի դուստր Շաքե Սեթյանը կրթության գծով դոկտորի աստճան ստացել է Մասաչուսեթսի համալսարանում: Նա դասավանդել է Սփրինգֆիլդի քոլեջում, Քեյփ Քաթի եւ Ացախի համալսարաններում: Սեթյանը մեկ տարի ապրել է Արցախում եւ կատարել կամավորական աշխատանքներ: Ներկայում նա ապրում է Մասաչուսեթսում, երեք երեխայի մայր է եւ հինգ թոռան տատիկ:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am