Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հունգարահայերը մտադիր են դատի տալ հունգարական կառավարությանը Սաֆարովին արտահանձնելու համար

Հունգարահայերը մտադիր են դատի տալ հունգարական կառավարությանը 
Սաֆարովին արտահանձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում էթնիկ հայերի ազգային խորհուրդը մտադիր է դատական հայց ներկայացնել Հունգարիայի կառավարության դեմ` ազերի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու համար: Խորհրդի ղեկավար Սեւան Սարգսյանը նշել է, որ հայցը ներառելու է նաեւ իշխանությունը չարաշահելու եւ կաշառակերության մեղադրանքներ: Այս մասին հաղորդում է  «Արմենպրես»-ը` հունգարական ոչ կուսակցական միջազգային քաղաքական օրաթերթ Politics-ը Blikk կայքի վրա հղումով: Օրաթերթը գրում է, որ Հունգարիայում մոտավորապես 30 հազար էթնիկ հայ կա:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am