Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երաժշտական դպրոցները պետական հոգածության ներքո են

Երաժշտական դպրոցները պետական հոգածության ներքո են

 ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացրել հանրապետությունում երաժշտական դպրոցներ կառուցելու, ինչպես նաեւ գործող դպրոցները հիմնանորոգելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընթացքի մեջ են Արագածոտնի մարզի Աշտարակ և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում երաժշտական դպրոցների կառուցման շինարարական աշխատանքները: Բնականոն հունով են ընթանում Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: 2013թ. երաժշտական դպրոցների կառուցման և հիմնանորոգման համար միջոցներ հատկացնելու հարցը դեռևս քննարկման փուլում է:

Երաժշտական դպրոցներում ուսուցման որակի, դպրոց-բարձրագույն ուսումնական հաստատություն կապի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը հավաստիացրեց, որ իրենց դպրոցի սաները երաժշտական որևէ բարձրագույն հաստատություն ընդունվելու համար չեն հաճախում լրացուցիչ պարապմունքների: Դպրոցի ուսուցչական կազմը երեխաներին տալիս է համապատասխան գիտելիքներ, և այն երեխաները, ովքեր ցանկանում են, կարող են ընդունվել իրենց նախընտրած բարձրագույն հաստատությունը:

Այս տարի Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ինչպես նաև Գյումրու մասնաճյուղում, համեմատած նախորդ տարվա, ավելացել է դիմորդների թիվը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն ասաց, որ այս տարի, բացի նրանից, որ ավելացել են դիմորդները, նաև կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում բացահայտել են իրենց երաժշտական ունակությունները և ցանկանում են երկրորդ մասնագիտություն ձեռք բերել կոնսերվատորիայում: «Վերջին հինգ տարիների ընաթացքում, բացառությամբ 2011թ., երբ դպրոցներում չկային ավարտական դասարաններ, ունեինք դիմորդների թվի պակաս, բայց այս տարի, հարկ է նշել, որ գրեթե կարգավորված է այդ բալանսը: Այս տարի մենք հնարավորինս պատշաճ մակարդակի բերեցինք ընդունելության քննությունները և կարելի է ասել, որ դիմորդների քանակը նույնն էր, բայց ընդունվողներինը` քիչ: Այս տարի ուրախալի է, որ թառ, քամանչա, տավիղ և մնացած համարյա բոլոր ժողովրդական նվագարանների բաժնում ունենք դիմորդներ»,- ասաց կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Գյումրու մասնաճյուղը համագործակցում են տասնյակից ավելի երաժշտական դպրոցների հետ, ինչպես նաև կոնսերվատորիան համագործակցում է «Տասնամյակ» երաժշտական մասնագիտական դպրոցի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am