Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայերն ավելի երջանիկ են, քան ադրբեջանցիները

Հայերն ավելի երջանիկ են, քան ադրբեջանցիները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հրապարակած` 2011 թվականի ընտրանքային 8-րդ հարցումների արդյունքների համաձայն` հարավկովկասյան երկրներում հանրությանն ամենաշատը հուզող հարցերը շարունակում են մնալ տնտեսական խնդիրները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշեց ՀՌԿԿ հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը, Հայաստանում հարցվածները որպես իրենց մտահոգող ամենակարեւոր խնդիր նշել են գործազրկությունը եւ աղքատությունը:

Ադրբեջանում հարցվածները գերակա են համարել նախ տարածքային ամբողջականությունը, ապա միայն գործազրկությունը:

Վրաստանում գործազրկությունը որպես իրենց ամենաշատը մտահոգող խնդիր մատնանշել է հարցվածների 55 տոկոսը, իսկ տարածքային ամբողջականությունը` 12 տոկոսը:

«Ղարաբաղյան հիմնախնդիրների կարգավորման մասին մենք այս տարի առաջին անգամ էինք հարց ուղղում, եւ այն հարցին, թե երբ կլուծվի ԼՂ խնդիրը, «երբեք» կամ «չգիտեմ» են պատասխանել Հայաստանում հարցվածների 62, իսկ Ադրբեջանում` 44 տոկոսը: Վրաստանի հարցվողներին նման հարց չի տրվել»,-ասաց նա:

Մանասյանի խոսքով` հարավկովկասյան երկրներում ընդգծված են մնում միգրացիոն տրամադրությունները:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6.6 բալ, Ադրբեջանում` 6.1, իսկ Վրաստանում` 6.9  բալ` 10 բալանոց սանդղակից:

«Կովկասյան բարոմետր»-ը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների տարածաշրջանային ամենամյա նախագծերից է, որի նպատակը հարավկովկասյան երկրներում սոցիալական, քաղաքական եւ տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունն է:

Տվյալների միաժամանակյա հավաքագրւմը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնային տնտեսություններում իրականացվում է 2004 թվականից ի վեր: 2006 թվականից հետազոտություններն ընդգրկում են ինչպես մայրաքաղաքները, այնպես էլ մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am