Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Պետդեպարտամենտը կրկին խոսել է Սաֆարովի մասին

Պետդեպարտամենտը կրկին խոսել է Սաֆարովի մասին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ադրբեջանը չի կատարում Սաֆարովի արտահանձնման նախօրեին Հունգարիայի առաջ ստանձնած պարտավորությունները: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը, Վաշինգտոնում կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ: «Մենք որոշակի մտահոգություն ունենք, մասնավորապես` այդ հարցի կապակցությամբ», ասել է Նուլանդը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները կատարում են իրենց պարտավորությունները: Պետքարտուղարության մամլո խոսնակն անդրադարձել է նաև Սաֆարովի վերաբերյալ ԱՄՆ-Ադրբեջան քննարկումների հարցին, մասնավորապես ասելով. «Մենք, ինչպես գիտեք, հրապարակել ենք հայտարարություն այն բանից հետո, երբ հունգարացիները նրան արտահանձնեցին Ադրբեջանին, և մենք կապի մեջ ենք ադրբեջանցիների հետ և պնդում ենք, որ նրանք հետևեն այն պարտավորություններին, որոնք, ինչպես հայտարարվել է, ստանձնել են հունգարացիների առջեւ` նրան (Սաֆարովին- խմբ.) ազատ արձակելուց առաջ»,-ասել է Նուլանդը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացել է նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհել են մայորի կոչում, ապահովել բնակարանով, անձնագրով: Հայաստանը կասեցրել է հարաբերությունները Հունգարիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am