Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել Է 16 տրիլիոն դոլար ռեկորդային գումարի

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել Է 16 տրիլիոն դոլար ռեկորդային գումարի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետական պարտքը հասել Է ավելի քան 16 տրիլիոն դոլարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, համապատասխան հաղորդագրությունն օգոստոսի 30-ին տարածել Է Լոնդոնի Սիթին: Համերկրային կառավարության պարտքի նոր պատմական մակարդակը ձեռք Է բերվել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից այս շաբաթվա ընթացքում 35 միլիարդ դոլար գումարի երկամյա պարտատոմսերի հերթական թողարկման տեղաբաշխումից հետո: 

Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այժմ կազմում Է 15 տրիլիոն 720 միլիարդ դոլար: Առաջին անգամ ԱՄՆ-ի պետական պարտքն իր չափերով ազգային ՀՆԱ-ն գերազանցել Է անցած մայիսին:

Վաշինգտոնին 286 օր Է պահանջվել, որ պարտքը մեծացնի 1 տրիլիոն դոլարով՝ 2011 թվականի նոյեմբերի 16-ի 15 տրիլիոնից մինչեւ ներկայիս 16 տրիլիոն դոլարը: Այսպիսով, համերկրային կառավարությունն օրական պարտք Է վերցնում 3,5 միլիարդ դոլար:     

Փորձագետները նշում են, որ ներկայիս բյուջետային դինամիկայի պահպանման դեպքում, 2013 թվականի հունիսին ԱՄՆ-ի պետական պարտքը կհասնի 17 տրիլիոն դոլարի, 2014 թվականի մարտին՝ 18 տրիլիոն դոլարի, իսկ 20 տրիլիոն դոլարի շեմը կգերազանցվի 2015 թվականի հոկտեմբերի կեսերին:

Ներկայիս հաշվարկները հաշվի չեն առնում ԱՄՆ-ի մասնավոր գործարարության եւ ամերիկյան ընտանիքների պարտքը: Դրանց միագումար պարտքն այժմ հասնում Է 9,7 տրիլիոն դոլարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am