Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիական պարբերականը Մխիթարյանին համեմատել է Մեսսիի եւ Ռոնալդուի հետ

Ֆրանսիական պարբերականը Մխիթարյանին համեմատել է Մեսսիի եւ 
Ռոնալդուի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ նրա խաղին են անդրադարձել ուկրաինական եւ ֆրանսիական պարբերականնները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ուկրաինական Football.ua-ը մեծ հոդված է նվիրվել Մխիթարյանին` վերնագրելով այն «Հենրիխ առաջին թագավորը»:

Կայքն, անդրադառնալով կիսապաշտպանի վերելքին, որը սկսվեց անցած խաղաշրջանի ընթացքում, ընդգծել է, որ եթե Մխիթարյանին հաջողվեր անցած տարի «Շախտյոր»-ի կազմում նվաճել լավագույնի տիտղոսը, ապա  այս խաղաշրջանում նրան պետք է դիմեինք «Թագավոր Հենրիխ»:  Հոդվածագիրը շեշտել է նաեւ այն, որ Մխիթարյանի վերելքի գործում անմասն չի մնացել նաեւ «հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Մարզիչը գտել է այն դիրքը, որտեղ Մխիթարյանը գործում է 100 տոկոսով: Բայց այս ամենը չէր լինի, եթե չլիներ Մխիթարյանի ինքնակատարելագործվելու մեծ ձգտումը:

Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպանը հայտնվել է նաեւ ֆրանսիական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: So foot պարբերականը Մխիթարյանին համեմատել է Մեսսիի եւ Ռոնալդուի հետ: «Ազգանվան դժվար արտասանություն ունեցող այս ֆուտբոլիստն անցկացրած վեց խաղերում խփել է տասը գնդակ»:  Պարբերականը գրում է նաեւ այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է իր հոր` Համլետ Մխիթարյանի կիսատ թողած գործը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am