Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Այս տարի ՀՀ-ում եւ Արցախում կազմակերպված պատանեկան ճամբարներին մասնակցել են 1000 պատանիներ

Այս տարի ՀՀ-ում եւ Արցախում կազմակերպված պատանեկան ճամբարներին 
մասնակցել են 1000 պատանիներ

ԵՐԵՎԱՆ, 14  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Հեղափոխական դաշնակցության` արտերկրում գործող երիտասարդական միությունների ֆինանսական միջոցներով այս տարի Հայաստանում եւ Արցախում կազմակերպվել են պատանեկան ճամբարներ:

Ինչպես օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Անահիտ Հարությունյանը,  այս ամառ արդեն ճամբարներ են կազմակերպվել Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում, Ստեփանակերտում, Մարտունիում, Քաշաթաղում, որոնց մասնակցել են ավելի քան 1000 պատանիներ: «Մեր այս տարվա ծրագրերը բոլորը ճանաչողական էին: Օրինակ` հունիսին կազմակերպել էինք այց դեպի Արեւմտյան Հայաստան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատուի խոսքով` ճամբարները երեխաների համար անվճար են, իսկ ֆինանսական միջոցները հոգում են հենց ճամբարի կազմակերպիչ-անդամները:

«Զավարյան» ուսանողական միության անդամ Պերճ Թորոսի գնահատմամբ` կազմակերպված ճամբարները երեխաներին տվեցին այն, ինչ անհրաժեշտ է` թե ուսուցողական, եւ թե ժամանցի առումով:

ՀՅԴ-ի` ԱՄՆ Արեւմտյան շրջանի երիտասարդական միության անդամ Պերճ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանի երեխաներն իրենց շատ լավ են ընդունել: «Մենք նրանց անգլերեն ենք սովորեցրել, ուսուցողական գրքեր, շապիկներ ենք նվիրել»,-ասաց նա:

ՀՅԴ երիտասարդական միությունը ՀՅ Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, մասնավորապես, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am