Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հեռուստաընկերությունների ղեկավարներ ընդունել են հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը

Հեռուստաընկերությունների ղեկավարներ ընդունել են հեռուստաեթերի 
կարգավորման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդում հուլիսի 31-ին կրկին քննարկման  է դրվել հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին հեռուստաընկերությունների` Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդից, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են  արտահայտել` ընդհանուր առմամբ ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը: Բարձրացվել են հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը: Ընդգծվել են Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջև ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները: Կարևորվել է Հանրային հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվել է նաև կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային, այլև` մասնավոր հեռուստաընկերությունների վրա:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացնելու գործով: Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբերին հստակ առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության Նախագահին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am