Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Օրրան»-ը կօգնի Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայերին

«Օրրան»-ը կօգնի Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հոգատարությունն ու սերն է հայտնում սիրիահայերին եւ պատրաստ է Հայաստանում գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրրան» բարեգործական կազմակեպությունից: 

«Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք` անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով»,- նշված է  «Օրրան»-ի հաղորդագրության մեջ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am