«Օրրան»-ը կօգնի Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայերին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հոգատարությունն ու սերն է հայտնում սիրիահայերին եւ պատրաստ է Հայաստանում գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրրան» բարեգործական կազմակեպությունից:
«Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք` անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով»,- նշված է «Օրրան»-ի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ