Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միջատների խայթոցից առաջացած ալերգիկ ռեակցիան ամենավտանգավորն է

Միջատների խայթոցից առաջացած ալերգիկ ռեակցիան ամենավտանգավորն է

ԵՐԵՎԱՆ, 18  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալերգիան օրգանիզմի անսովոր ռեակցիան է  արտաքին ազդակների նկատմամբ: Ալերգիկ հակում ունեցող մարդու մոտ առաջին հայացքից անվնաս թվացող նյութերն օրգանիզմում ընդունվում են որպես վտանգ ու նպաստում հիվանդագին վիճակի ստեղծմանը, որը ոչ միայն դժվար է բուժվում, այլեւ  դժվար ախտորոշվում: Ալերգիաներն արտահայտված  հանդիպում են ոչ միայն գարնանը, այլեւ ամռանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ալերգոլոգ Լուսինե Սարդարյանը, ամռան ամենատարածված ալերգիաներն են` քթի խոռոչի եւ աչքերի լորձաթաղանթի ալերգիկ ախտահարումները, շփաբորբերը, ալերգիկ մաշկաբորբը եւ միջատների կծելուց առաջացած ալերգիկ ռեակցիաները:

«Ամռանը հիմնականում տարածված այս չորս ալերգիաներից ամենավտանգավորը միջատների կծելուց առաջացած ալերգիկ ռեակցիան է, որի հետեւանքները կարող են անդառնալի լինել»,-ասաց նա: Միջատների խայթոցի դեպքում պետք է լվանալ խայթոցի շրջանը ջրով և օճառով։

Եթե մարդը գերզգայուն է միջատի խայթոցի նկատմամբ, ապա անհրաժեշտ է հնարավորինս անշարժացնել վնասված մասը եւ տուժա­ծին տեղափոխել մոտակա բուժհիմնարկ։ Եթե խայթոցը տեղակայված է պարանոցի կամ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր՝ վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով։

Ալերգոլոգը նշեց, որ ամռանն ալերգիաների մեծ մասն առաջանում է նաեւ պարարտացված մթերքի պատճառով: «Բոլոր սեզոններին պետք է ճիշտ սնունդ օգտագործել, օրինակ ամռանը չօգտագործել շուտ փչացող սննդամթերքներ, ասենք` կրեմով տորթ»,-ասաց նա:

Ալերգիաների բուժումը հիմնականում դեղորայքային է, հնարավոր են նաեւ բժշկի կողմից նշանակվեն սննդային դիետաներ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս ալերգիաների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am