Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ավիաընկերությունն ինքնաթիռի մատուցողին աշխատանքից հեռացրել Է կերած կարկանդակների համար

Ավիաընկերությունն ինքնաթիռի մատուցողին աշխատանքից հեռացրել Է կերած 
կարկանդակների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական Brussels Airlines ավիաընկերության մատուցողին աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա մայիսի 23-ի Կինշասա-Բրյուսել գիշերային չվերթի ժամանակ 12 կարկանդակ Է կերել, որոնք նախատեսված Էին  բիզնես-դասի ուղեւորների համար: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Belge Info-ին: Մինչ այդ մատուցողը երկար տարիներ աշխատել Է ընկերությունում:

Միաժամանակ Brussels Airlines-ի տնօրենությունը, չհաղորդելով հեռացման բուն պատճառները, հիշատակել Է այն մասին, որ մատուցողն արդեն քանիցս տարբեր զանցանքների համար նախազգուշացումներ Է ստացել ղեկավարությունից: Հեռացվածի անունը չի նշվում:

Այս դեպքը զայրացրել Է ընկերության աշխատակիցների արհմիության ներկայացուցիչներին: Մատուցողի քաղցի բռնկումը նրանք բացատրել են աշխատանքի ծանր պայմաններով. կանոնների համաձայն՝ չվերթի ժամանակ աշխատակիցները միայն ոչ մեծ ընդմիջման իրավունք ունեն ուտելու համար: Արհմիության ներկայացուցիչները նաեւ ընկերության ղեկավարությանը մեղադրում են աշխատակիցներին խիստ պահանջներ ներկայացնելու մեջ՝ պահպանելով հանդերձ ցածր աշխատավարձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am