ՀՀԿ պատգամավորը վստահ է` կնոջ դերը թերագնահատված չէ մեր հասարակության մեջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց թիվը կուսակցություններում սահմանվում է օրենքով եւ ներքին կանոնադրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ իրենց կուսակցության ներսում բավականին մեծ է կանանց ակտիվությունը եւ ներգրավվածությունը: «Այդ ամենը պատահական չէ, քանի որ կուսակցական արժեքները, ազգային պահպանողականության հիմքը ընտանքն է, կրոնն ու պետությունը, ինչպես նաեւ այնպիսի քաղաքացին, որն իր պետության համար լինելու է արժեքների կրող: Այս համատեքստում կնոջ դերն ու մասնակցությունը կյանքում եւ արժեքների իրագործման մեջ շատ կարեւոր է»,-ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ում արհեստական գործընթացներ երբեք չեն եղել եւ չեն լինի, իսկ բնականոն զարգացման ճանապարհով կուսակցությունն իր ուրույն տեղն է գրավում հասարակության մեջ, որտեղ կնոջ դերը երբեք թերագնահատված չէ: