Տնտեսություն

Բանկային համակարգն աճի բարձր տեմպեր Է արձանագրել

2 րոպեի ընթերցում

Բանկային համակարգն աճի բարձր տեմպեր Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային համակարգը նախորդ տարում բոլոր ցուցանիշների մասով արձանագրել է աճի բարձր տեմպեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նախորդ տարում 2010 թվականի համեմատ համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 44.8, իսկ ակտիվները` 506.6 մլրդ դրամով: Անցած ֆինանսական տարվա ընթացքում վարկային ներդրումներն աճել են 336.1 մլրդ դրամով: Ընդհանուր վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկերն աճել են 71.2 մլրդ դրամով, հիփոթեքային վարկերը` 20.4 մլրդ-ով, իսկ սպառողական վարկերի աճը կազմել է 53.4 մլրդ դրամ:

«Դրական ցուցանիշներ են գրանցվել նաեւ տնտեսությանը տրամադրված վարկերի գծով. աճը կազմել է 270.4 մլրդ դրամ»,- ասաց Օսիպյանը:

2011 թվականին Հայաստանում գործող բոլոր 21 առեւտրային բանկերն ընդգրկված են եղեկ ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում, եւ նրանց կողմից վճարված հարկերը 2010 թվականի նկատմամբ աճել են մոտ 1.7 անգամ: Բանկային ծառայությունների պահանջարկով պայմանավորված` բանկերի մասնաճյուղերի թիվն աճել է 32-ով: Օսիպյանի խոսքով` նախորդ տարում բանկային համակարգում գրեթե բոլոր ծառայություններն ու պրոդուկտներն ավելի մատչելի են դարձել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում