Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարեւոր է մասնավոր հատվածի ներգրավումը

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարեւոր 
է մասնավոր հատվածի ներգրավումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում շատ կարեւոր է մասնավոր հատվածի ներգրավումը. ՀՀ ԿԳ նախարարության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ նման կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագրով նախատեսվում է աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, դեռահասների եւ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման գործընթացին, կրթության շարունակականությանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ուսումնարաններից մեկում կիրականացվի համատեղ կառավարման պիլոտային ծրագիր:                           

ԿԳ նախարարը նշեց, որ հուշագրի ստորագրման հիմքում 2 շահագրգռվածություն ունեն. «Առաջինը` սոցիալական պատասխանատվությունն է, այսինքն` դժվար է պատկերացնել ԿԳ ոլորտում առաջընթաց առանց երրորդ սեկտորի, եւ երկրորդ` ներդրումներ կատարել վաղվա աշխատուժի համար»,- ասաց նա:                     

Աշոտյանը վստահություն հայտնեց, որ փոքր, բայց կոնկրետ քայլերով կարող են հասնել դրական արդյունքների եւ հուշագրի` կյանքի կոչվելուն պես այն իր առաջին պտուղները կտա:                       

Ինչ վերաբերում է գործատու-քոլեջ կապին` նախարարը նշեց, որ անպայմանորեն կատարվում է ուսումնական ծրագրի հարմարեցում, որպեսզի ուսանողը ուղղորդվի աշխատաշուկա: «Բազմաթիվ ծրագրեր կան, երբ կոնկրետ ներդրումներ են կատարվել քոլեջներում` մասնավոր հատվածի կողմից լաբորատորիաների բացում, կահավորում, նոր սարքավորումներ, մանկավարժների վերապատրաստումներ»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ վաղը, օրինակ, ուսումնարաններից մեկում BOSCH ֆիրմայի ապրանքանիշերով հագեցած լաբորատորիա կբացվի:                                                  Աշոտյանը նշեց, որ ուրախալի է այն հանգամանքը, որ քոլեջներում արդեն իսկ մրցակցություն կա, այսինքն` դիմորդների թվի աճ է նկատվում:                                             

Միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նշեց, որ ամեն ինչ արվում է, որ հարգանքը, պահանջը միջին մասնագիտական կրթության նկատմամբ ավելանա. «Դիմորդները պետք է հասկանան, թե ինչ մասնագիտություն են ընտրում, որ հետագայում դիպլոմները չհայտնվեն օժիտներում եւ գրապահարաններում»,- նշեց նա:                                            

Ղազարյանի կարծիքով` շատ կարեւոր է նաեւ ուսումնական պրակտիկաների ճիշտ կազմակերպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am